Թուրքիայում ձերբակալվածների խոշտանգումների շուրջ «համոզիչ ապացույցներ» կան

Jul 24, 2016 Comments Off on Թուրքիայում ձերբակալվածների խոշտանգումների շուրջ «համոզիչ ապացույցներ» կան

 Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների ընթացքում ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների շուրջ «համոզիչ ապացույցների» առկայության մասին: Այս մասին գրում է AFP-ն:

Կազմակերպության տվյալներով՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական կալանավայրերում գտնվող մարդկանց ծեծում են, խոշտանգում եւ բռնության ենթարկում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել: Իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: