Սերժ Սարգսյանը հող վերցնող ա, հող հանձնող չի, հող գրավող ա, հող տվող չի. Սեյրան Սարոյան
Hayeli.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայ պաշտոնյաների, գեներալների ամենասուր հայտարարությունները՝ կապված հայկական հողերը թշնամուն զիջելու մասին տարբեր ժամանակներում արված հայտարարությունների հետ:
Այս անգամ ներկայացնում ենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հարցազրույցներից առանձին հատվածներ:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար տարածքին, գեներալը նշել է. «Ոչ մի նշանակություն էլ չունեին այդ հողերը, դուք էլ լավ գիտեք, որ չունեն: Սաղդ էլ էդ դիրքերում եղել եք, «պրոստը» ստից ինձ եք հարցնում, գիտեք, որ կարեւորություն չունեն: Դրա եղած ի՞նչ ա է, ավելի լավ բաներ կան վերցնելու, մենք դեռ լիքը լավ հողեր ունենք՝ Գանձակը, Շահումյան, մեր թառլան Գետաշենը, ու երբ ազգովի միասնական լինենք, կվերցնենք»:
28/05/2016
«Քաք ա կերել էդ ասողը, Սերժ Սարգսյանը հող վերցնող ա, հող հանձնող չի: Սերժ Սարգսյանը հող գրավող ա, հող տվող չի»:
28/05/2016
«Ոչ մի տարածք էլ չենք տա, ոչ մի բան: Մենք խնդիրը դրել ենք, երբ Ղարաբաղի անկախությունը կճանաչեն, երբ ամեն խնդիրը կլուծվի ու երբ կզգանք, որ զինվորական խնդիր չկա, երբ աշխարհը գառանտյա կկայնի, էն վախտ կնայենք: Բա ո՞վ ա դրանց բան տվողը, եթե չճանաչվի, բա տանք ընգնենք կրակ, գանք տո՞ւն, հետո՞ բա»: «Ուրեմն նայեք, Ալիևն էն ժամանակ իրա կայֆերով էր, իրա կազինոները, տաշի-տուշիները, ինքը խաբար չէր` իրա հերը ինչ կռվի մեջ ա, Ստամբուլից հազիվ հերը գնաց բռնեց-բերեց, կռիվը պրծավ, բայց նավթադոլարները տեսավ էդ մարդն, կատաղավ, ֆորմեք հագցրեց, սև գծեր քաշեց էդ զինվորների վրա, իմացավ սաղ Ռեմբո են դրանք: Իրա նպատակը ո՞րն էր, շատ սիրուն ձևով դաբրոները վերցին, փորձեցին մտնել: Ուրբաթ սկսեցին, որ ուրբաթ, շաբաթ, կիրակի ու երկուշաբթի իրա մտածելով սաղ վերցնեն, մի քանի ռայոն: Ինքը չմտածեց, որ իրա էդ քուռոները չեն կռվելու, շան ծեծ կերան»:
28/06/2016
«Շան ծեծ պիտի տանք, ի՜նչ պիտի անենք»: Ըստ նրա` նախահարձակ լինել պետք չէ. «Չէ, մենք տենց սխալ բան չենք անի: Եթե անենք, հետո դրա տակից դուրս չենք գա: Մենք գրագետ ժողովուրդ ենք, մենք խի՞ պտի հարձակվենք: Բայց եթե փորձեն շատ համը հանել՝ էլ տեղներս նստող չկա, կսկսենք մի քանի ռայոն էլ վերցնել, նորից կատվի նման կսկսեն նվնվալ»: Ս.Սարոյանը չբացառեց լայնածավալ պատերազմի հնարավորությունը. «Շատ հանրավոր ա, թուրքը մնում ա թուրք, ով հավատա՝ ուրեմն թուրքից բեթար ա»:
28/04/2016
«Մենք այսօր կանգնած ենք պատերազմի շեմին, ու եթե ուզում ենք, որ պատերազմ չլինի, պետք է պատրաստ լինենք դրան»:
21/01/2015