Սիրիայում գերությունից ազատված երեք լրագրողներն արդեն Մադրիդում են

May 08, 2016 Comments Off on Սիրիայում գերությունից ազատված երեք լրագրողներն արդեն Մադրիդում են

Շաբաթ Սիրիայում գերությունից ազատված իսպանացի երեք լրագրողները Մադրիդում են: Այս մասին գրում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրների:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հատուկ օդանավը, որը նրանց փոխադրելու համար նախօրեին ուղեւորվել է Թուրքիա, վայրէջք է կատարել Մադրիդի արվարձանում գտնվող Տորեխոն դե Արդոս ռազմաբազայում:

Շաբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ 9 ամիս եւ 26 օր գերության մեջ անցկացրած իսպանացի երեք լրագրողներն ազատագրվել են:

Լրագրող Անտոնիո Պամպլիեգան, ֆոտոլրագրող Խոսե Մանուել Լոպեսը եւ օպերատոր Անել Սաստրեն Հալեպում են եղել՝ սիրիացի թարգմանչի ուղեկցությամբ, երբ զինված անձինք կանգնեցրել են մեքենան եւ պատանդառել նրանց: Լրագրողական խմբի անհետացման մասին հայտնի էր դարձել հուլիսի 21-ին, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ նրանք գերեվարվել են հուլիսի 12-ին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: