ԴԱԻՇ-ը ստանձնել է Կահիրեում ոստիկանների վրա հարձակվելու պատասխանատվությունը

May 08, 2016 Comments Off on ԴԱԻՇ-ը ստանձնել է Կահիրեում ոստիկանների վրա հարձակվելու պատասխանատվությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կիրակի առավոտյան Կահիրեի արվարձանում ութ ոստիկանի կրակելու պատասխանատվությունը, այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Ավելի վաղ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Ժողովրդական դիմադրություն» անունով խմբավորումը, որը, ըստ տեղեկատվության, կապված է Եգիպտոսում արգելված «Եղբայր մուսուլմաններ» շարժման հետ:

Կիրակի վաղ առավոտյան թվով չորս անհայտ անձինք Եգիպտոսի մայրաքաղաքի Հելուան շրջանում դիմահար կրակով գնդակահարել են ոստիկանական պահակազորին: Զոհվել է 8 ոստիկան: Ներկայումս Եգիպտոսի անվտանգության ուժերը հետախուզում են քաղաքի շրջանները, Կահիրեում ուժեղացված են անվտանգության միջոցառումները:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: