Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Apr 30, 2016 Comments Off on Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Հարյուրավոր ցուցարարներ Բաղդադում  շաբաթ  շրջապատել են ազգային խորհրդարանի շենքը, որից հետո ներխուժել շենքի տարածք:

Ինչպես հաղորդում է DW.com-ը` այնտեղ գտնվող պատգամավորներին ստիպված են եղել տարհանել ետնամուտքով:  Այս միջադեպից հետո երկրի իշխանությունները արտակարգ դրություն են սահմանել քաղաքում և արգելափակել են դեպի  քաղաքի  բոլոր մուտքերը:  Բաղդադից դուրս գալու ճանապարհները դեռևս բաց են:

Այսօր ավելի վաղ արմատական շիա առաջնորդ Մոքթադա ալ-Սադրի կողմնակիցները գորհել էին «կանաչ գոտին»` Բաղդադի  լավ հսկվող թաղամասը, որտեղ տեղակայված են պետական հաստատությունները  և արտասահմանյան դեսպանությունները:

Կոռուպցիայի և իշխանությունների ծախսերի դեմ բողոքող ցուցարարները, անցնելով գետի կամուրջը, գրոհել են կառավարական թաղամասը քաղաքի մյուս մասից տարանջատող բետոնե պատը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: