Դեպքի վայրում. media.am. տեսանյութ

Apr 14, 2016 Comments Off on Դեպքի վայրում. media.am. տեսանյութ

Media.am-ի «Դեպքի վայրում» սովորաբար հանդիպում ենք լրագրողների, ֆոտոլրագրողների, օպերատորների հետ, ովքեր հաճախ են հայտնվում քաղաքական ու քաղաքացիական ցույցերի, երթերի, բողոքի ակցիաների անցկացման վայրում: Պատմում են նման իրավիճակները լուսաբանելու իրենց սկզբունքների ու մոտեցումների մասին:

Էդիկը պատմում է, որ առաջին օրերին լրագրողները քիչ էին, ու ինչքան քիչ էին, այնքան աշխատելը հեշտ էր: «Հետո եկան, սկսեցին իրար խանգարել, հետո էլ զինվորականներին խանգարել, ոնց որ ասում են՝ «ոտքի տակ էին ընկել», չէին կարողանում իրենց գործն անել»,- ծիծաղելով պատմում է Բաղդասարյանը: Նա բնական է համարում, որ պատերազմական իրավիճակում լրագրողի համար «փակ տարածքներ» կարող են լինել, և մտնում է զինվորականների դրության մեջ.

«Բա պատերազմ է, պետք է դա հաշվի առնել: Զինվորականները շատ էին նյարդայնանում, երբ վերևից հրահանգ էր լինում, թե էս ինչ (լրագրողական, խմբ.) խումբը գալիս է, որովհետև էդ խմբի հետ զբաղվել է պետք, իսկ դրա ժամանակը իրենք չունեն: Երբ ամեն րոպե նոր հարձակում կարող է լինել, պետք է իրենց խնդիրները թողնեն ու լրագրողներով զբաղվեն: Էնքան էլ հեշտ չէ: Ու պետք չէ վատ վերաբերվել, երբ լրագրողներին էս պահին լավ չեն ընդունում»:

 

Շարունակությունը կարդալ այստեղ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: