Գների թանկացում չի եղել՝ անգամ 10 ցենտով. Կառլեն Մկրտչյան

Mar 30, 2016 Comments Off on Գների թանկացում չի եղել՝ անգամ 10 ցենտով. Կառլեն Մկրտչյան

Մամուլում վերջերս հրապարակումներ եղան, որ Պետականեկամուտների կոմիտեի պետի փոփոխությունից հետո Թուրքիայից,Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսազերծման գներըշուրջ 2 անգամ բարձրացել են, ինչի հետևանքով կտրուկ ընկել եններմուծման ծավալները։

Մի քանի հարց է ուղղել բեռնափոխադրումների շուկայում գործողխոշոր ընկերություններից մեկի՝ “4 ընկեր” ՍՊԸ տնօրեն ԿառլենՄկրտչյանին։

– Պրն Մկրտչյան, ճի՞շտ է, որ Հովհաննես Հովսեփյանի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահնշանակվելուց հետո “խաղի կանոնները” փոխվել են,մաքսազերծման գները թանկացել, ինչի պատճառով դուք ևշուկայում գործող մյուս ընկերությունները փաստի առաջ ենկանգնել։

– Մաքսային ծառայությունը ինչպես նախկինումաշխատել է, այնպես էլ աշխատում է։ Համենայն դեպս, մեր՝տնտեսվարողների տեսանկյունից, որևէ տարբերություն չենքզգացել և որևէ խոչընդոտի չենք հանդիպել։ Իսկ գների թանկացմանմասին ընդհանրապես խոսք չկա, ոչ մաքսազերծումն է թանկացել,ոչ էլ մենք ենք թանկացրել մեր ծառայությունների գները։ Անգամ 10ցենտի փոփոխություն չկա։

– Ուզում եք ասել, որ ներմուծման հետկապված դժվարություններ, ծավալների անկում չկա՞։ Որոշընկերություններ չէին հերքել այդ տեղեկությունները։

– Ես, անկեղծասած, չգիտեմ՝ մյուս կազմակերպությունները այս ամիս որքանապրանք են ներմուծել և ինչ դժվարություններ են ունեցել։ Մերմասով ասեմ՝ մենք մեր բեռները նորմալ ներմուծել ենք ևմաքսազերծել։ Ամսվա կտրվածքով մոտավորապես 250 տոննա բեռենք ներմուծել, որը համապատասխանում է անցած տարվա նույնժամանակահատվածի ցուցանիշին։

– Սակայն մարտի սկզբին
որոշակի դժվարություններ եղել են՝ ներմուծման հետ կապված։Անգամ մտավախություններ հնչեցին, շուտով շուկայում կարող էդեֆիցիտ նկատվել։

– Դեֆիցիտ, ինչպես տեսնում եք, չկա։ Մենքաշխատում ենք բնականոն ռեժիմով։ Այո, մարտի սկզբին իրոքժամանակավոր դժվարություն ծագեց, սակայն դա կապված էր ոչթե մեր կամ մաքսային ծառայության հետ, այլ պայմանավորված էրարտաքին գործոններով։ Շատ չմանրամասնեմ, ուղղակի ասեմ, որխնդիրը տեխնիկական բնույթի էր և կապված էր Վրաստանումբեռների կշեռքների հետ։ Այդ հարցը օրերի ընթացքումկարգավորվեց։

– Ձեր ընտանքի անունը ու ձեր բիզնեսները երբեմնկապվում են այս կամ այն պաշտոնյայի անվան հետ։ Ի՞նչ կասեքայդ լուրերի վերաբերյալ։

– Ճիշտ եք նկատել, երբեմն ես մամուլիհրապարակումներից եմ “բացահայտում”, թե ում հետ եմընկերություն կամ գործընկերություն անում։ Իսկ եթե ավելի լուրջ՝մենք գործարար ենք, ու ավելի շատ նախընտրում ենք աշխատել,քան խոսել։ Միգուցե երբեմն մեր լռությունը որոշ մարդկանց մոտսխալ ենթադրությունների տեղիք է տալիս, սակայն մենք ոչինչ չենքթաքցնում ու աշխատում ենք բաց ու թափանցիկ։ Այո, մերընտանիքը բիզնեսներ ունի տարբեր ոլորտներում՝բեռնափոխադրումներ, կաթնամթերքի արտադրություն,զովացուցիչ ըմպելիքների արտադրություն, տաքսի ծառայություն…Ոչ մի պաշտոնյա այդտեղ մասնակցություն չունի։ Այս բոլորընկերություններում միասին աշխատում են մոտ հարյուրավորաշխատողներ։ Պարտաճանաչ կերպով վճարում ենք հարկերը՝ամեն տարի ավելացնելով։ Միայն “4 ընկերը” վերջին 7 տարիներիընթացքում շուրջ 14,5 մլրդ դրամի հարկ է վճարել։ Ու այս ամենինհասել ենք մեր ուժերով, աշխատանքով, համառությամբ։ Բայց՝առանց որևէ մեկի ոտքը տրորելու, առանց ապօրինությունների։Գործարար շահից առավել ինձ համար ամենակարևորը մերընտանիքի հեղինակությունն է, ու նույն ոգով էլ դաստիարակում եմիմ որդիներին։

ArmLur.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: