Օլիգարխները հոտոտում են. նրանց համար կկիրառվի «ես էլ դու եմ, ես չկամ» տարբերակը

Jan 19, 2016 Comments Off on Օլիգարխները հոտոտում են. նրանց համար կկիրառվի «ես էլ դու եմ, ես չկամ» տարբերակը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե հայաստանյան օլիգարխիական համքարությունում «սպասման հիվանդ» են: «Օրենսդիր զբաղմունքի տեր» սույն գործիչները հոտոտում են հայոց օդն ու հատկապես Բաղրամյան 26-ից փչող քամիների ուղղությունը, որ հասկանան՝ դեպի ուր են քշվելու, մաս կազմելո՞ւ են ապագախորհրդարանին:

Ասում են նաեւ, թե օլիգարխիկ համքարության համար կկիրառվի «ես էլ դու եմ, ես չկամ» տարբերակը, օլիգարխն իր փոխարեն խորհրդարան կուղարկի սեփական «լոբբիստին»՝ ներկայացուցչին, որ կունենա խելացի դեմք, աշխարհի բոլոր հիմար մտքերը կասի դեմքի այդ արտահայտությամբ, կլինի լրագրողների հարցերին պատասխանելու ընդունակ եւ, իհարկե, կոճակ սեղմելու հարցում՝ աչքը հառած Մելիք-Ադամյան փողոցին:
Երկրորդ տարբերակը «անձամբ ճանաչումն» է. օլիգարխներն իրենք ներկայացված կլինեն խորհրդարանական հանրապետության պառլամենտում եւ կշարունակեն իրենց «ստեղծագործ» աշխատանքը:

Ասում են… անցողիկ կհամարվի առաջին տարբերակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: