«Վովան լավ տղա է, բայց «Տիգրան Մեծ»-ի հրամանատարը «Կոլոտ» Խչոն է».ազատամարտիկը բացեց փակագծերը

Jan 17, 2016 1 Comment

«Վովան լավ տղա է, պատվով, լավ կռված ու շատ գործեր է արել Ղարաբաղում, բայց Վովան «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարը չի, նա միշտ էլ եղել է ջոկատի ռազմական խորհրդի անդամ»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով կալանավորված ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին,  ասաց ազատամարտիկ Վաչեն:

Մեր զրուցակիցը չուզեց խորանալ սեփական մարտական անցյալի մեջ, բայց նշեց, որ կարող է փաստել լեգենդար ջոկատի իրական հրամանատարի մասին:

««Տիգրան Մեծ» ջոկատի մի մասի հրամանատար եղել է Կորյուն Ղումաշյանը, ով այսօր ղեկավարում է «Տիգրան Մեծ» ռազմաուսումնական վարժարանը: Նա երևի միակն է, ով բարձր է պահում ջոկատի անունը, ու այդ անվանը հավատարիմ գործ է անում: Ջոկատի հրամանատար եղել է լուսահոգի Սմբատ Այվազյանը, բայց այսօր հրամանատարը «Կոլոտ» Խչոն է (Խաչիկ Գալստյան): Հետաքրքիր է, բայց դրա մասին շատերը չգիտեն: Երևացող տեղերում միշտ Վովան էր: Խչոն իշխանությունների հետ լավ հարաբերություններ ու մի քանի սաունաներ ունի: Հիմա շատ տարօրինակ է, որ Վովան ձերբակալվեց, սա մի տեսակ մտածելու տեղիք է տալիս»,-նշեց մեր զրուցակիցը, ով համոզմունք հայտնեց, թե Վլադիմիր Առաքելյանը Հայաստանին դեմ գործողությունների երբեք չէր գնա:

«Թասիբի մեռած հայրենասեր է, էնքան բան ունի արած: Հետո Վովայի ինչին էր պետք զենք ծախելը, ինքը ամեն բան ուներ… »,-ընդգծեց ազատամարտիկը:

Ազատամարտիկը չբացառեց, որ Վլադիմիր Առաքելյանին վստահող մարտական ընկերները բողոքի ալիք կբարձրացնեն:

Հիշեցնենք՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ու  ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը ձերբակալվել են հունվարի 14-ին` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու կասկածանքով:

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, նրանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ

Մեկ անդրադարձ “«Վովան լավ տղա է, բայց «Տիգրան Մեծ»-ի հրամանատարը «Կոլոտ» Խչոն է».ազատամարտիկը բացեց փակագծերը” հրապարակմանը

  1. artur says:

    [email protected] et vortex bacec, ete razmakan xorrti andama apa inch piti liner ete voch hramanatar