Իրանի արտգործնախարարը մեկնել է Վիեննա

Jan 16, 2016 Comments Off on Իրանի արտգործնախարարը մեկնել է Վիեննա

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը մեկնել է Վիեննա՝ իրանական միջուկային ծրագրով Թեհրանի և «վեցյակի» միջև կնքված համաձայնագրի կատարման մասին հայտարարությամբ ելույթ ունենալու համար։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԷՄԳ-ի զեկույցը Իրանի կողմից համաձայնագրի պայմանների կատարման վերաբերյալ, ըստ ամենայնի, կհրապարակվի շաբաթ օրը։

Գործակալության տվյալներով՝ արտգործնախարարին ուղեկցում է Ատոմային էներգիայի իրանական կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտական աղբյուրը RIA Novosti-ին հայտնել էր, որ ԱԷՄԳ-ն կարող է Իրանի վերաբերյալ զեկույցը ներկայացնել հունվարի 15-ին, որից հետո կհամաձայնեցվի որոշում Վիեննայում «վեցյակի» արտգործնախարարների հանդիպման մասին՝ Վիեննայում հուլիսին ընդունված համաձայնագրի իրագործման մասին հայտարարելու համար։

Իրագործման օրը ԱԷՄԳ-ն պետք է հաստատի համաձայնագրի միջուկային դրույթների պահպանումը, և նույն օրը Իրանի վրայից կհանվեն ՄԱԿ ԱԽ բոլոր պատժամիջոցները և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պատժամիջոցների մի մասը։

Իրանն ու «վեցյակը» հուլիսի 14-ին հասել էին իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման պատմական համաձայնության։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: