Ադրբեջանի հեռուստաալիքների վրա արգելք է դրվել

Jan 13, 2016 Comments Off on Ադրբեջանի հեռուստաալիքների վրա արգելք է դրվել

 Ադրբեջանի բոլոր հեռուստաալիքիներին արգելվել է ռեպորտաժներ հեռարձակել եւ լուրեր հաղորդել մանաթի արժեզրկման հետեւանքով թանկացումների դեմ երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ:

«Ազադլըգ» թերթին հայտնի է դարձել Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրից:

Աղբյուրի խոսքով` բողոքի ակցիաների մասին հաղորդումներն արգելելու մասին հանձնարարականը տրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, որն առանց բացառության հասցվել է բոլոր հեռուստաալիքներին:

Ադրբեջանի ամբողջ տարածքում երեկվանից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել բոլոր ապրանքների 50 տոկոսից ավելի թանկացումների դեմ: Բողոքի ակցիանեերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց արդյունքում կան մեծ թվով ձերբակալվածներ:

«Թուրան»-ը հայտնել է, որ Բաքվից 90 կմ դեպի հյուսիս գտնվող Սիյազան քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություններ է գործադրել եւ ձերբակալություններ սկսել: Չնայած դրան, այսօր առավոտվանից գործադիր իշխանության շենքի դիմաց հավաքված հարյուրավոր մարդիկ շարունակում են ակցիան եւ պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է եւ ռետինե փամփուշտներ է կիրառել: Քաղաք ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել:

Ըստ «Թուրան»-ի` բողոքները կանխելու ուժային միջոցները շարունակվում են Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում եւ Աղջաբեդիում եւս:

Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ բողոքի ակցիաները:

Ադրբեջանում հատկապես սննդային ապրանքների թանկացումներկ դեմ սկսված բողոքի ակցիաներում մարդիկ սպառնում են անգամ ինքնասպանություն գործել:

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: