Իրաքում խաղատուն են պայթեցրել. 20 մարդ զոհվել է

Jan 12, 2016 Comments Off on Իրաքում խաղատուն են պայթեցրել. 20 մարդ զոհվել է

Իրաքի արևելքում գտնվող Դիյալա նահանգում ավելի քան 20 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել խաղատանը տեղի ունեցած երկու պայթյունից, գրում է ria ru-ն:

Մահապարտի գոտիով ահաբեկիչը պայթեցրել է իրեն Բաղդադից 80 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող Էլ-Միքդադիա քաղաքում: Որոշ ժամանակ անց շինության կայանատեղիում պայթել է ականապատված ավտոմեքենան:

Իրաքում շարունակում է լարված մնալ իրավիճակը՝ կապված ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման գործունեության հետ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: