Անհուսալի գործընկերը. NYT

Jan 07, 2016 Comments Off on Անհուսալի գործընկերը. NYT

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հատեց գիծը՝ լրագրողերի հետ շփման ընթացքում հիշատակելով «հիտլերյան Գերմանիան», ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և այլ քաղաքական ազատություններ ոտնահարելու հակված ավտորիտար առաջնորդի նրա համբավը: Այս մասին գրում է The New York Times-ը:

«Այն պահից, ինչ նա իշխանության գլուխ է եկել ավելի քան 10 տարի առաջ, օգտագործել է իր նախարարական, իսկ հետո նաև նախագահական լիազորությունները ԶԼՄ-ներին, արհմիություններին և այլ ընդդիմադիրների ճնշելու համար»,- նշում է թերթը:

Վատագույն մտավախությունները Թուրքիայի նախագահի վարքի հետ կապված հաստատվեցին նոյեմբերին կարևորագույն խորհրդարանական ընտրություններում նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից հետո՝ ավելացնում է պարբերականը: Դեռևս քվեարկությունից առաջ Էրդողանը վերսկսեց իր պատերազմը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ փորձելով բարձրացնել իր վարկանիշը քվեարկությունից առաջ, իսկ հետո «անցավ» «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, որը հնարավորություն էր ստացել պաշտպանելու ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրդերի իրավունքները խորհրդարանում:

«Թուրքիայի դաշնակիցներ Ամերիկան և Եվրոպան ամոթալի անգործությամբ հետևում էին թուրքական բանակի դաժանությանը, որը ավիահարվածներ էր հասցնում քրդական օբյեկտների ուղղությամբ երկրի հարավ-արևելքում»,- նշվում է հոդվածում: Ռումբերն ընկել են տասնյակ բնակելի տների վրա, և ռազմական արշավի հետևանքով 2015թ. սկզբից սպանվել են 3100 քուրդ ապստամբ և անորոշ թվով խաղաղ բնակիչներ:

«Էրդողանը կարող էր վերջ տալ պատերազմին և թուրքական քաղաքականություն քրդերի ներգրավման գործընթաց սկսել, բայց դրա փոխարեն՝ նա շարժվում է հակառակ ուղղությամբ, ինչի հետևանքով գնալով ավելի շատ մարդ է կանգնում արմատական ճանապարհին՝ կարծելով, թե բռնությունն ավելի շատ ինքնավարության հասնելու միակ միջոցն է»,- գրում է թերթը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: