Տնետուն չեն գնում. վախենում են դավադիր գնդակից /տեսանյութ/
Արդեն 43 տարի Մարիետա Լազրյանը աշխատում է Տավուշի մարզի Չորաթան գյուղի դպրոցում: Չնայած ճակատագիրը դաժան հարված հասցրեց ըներ Լազրյանին, սակայն հայոց լեզվի և գրականության ուսուսչուհին շարունակեց իր դասավանդած առարկային զուգահեռ սովորեցնել նաև հայրենասիրության և կորցրածը գնահատելու արվեստը:
Մարիետա Լազրյանը հիշում է Ղարաբաղյան հակամարտության տարիները: Նրա ամուսինը, որը գյուղի ինքնապաշտպանական առաջին ջոկատի հրամանատարն էր դասերից հետո աշակերտների հետ միասին բարձրանում էր դիրքեր ու պաշտպանում հայրենի գյուղի սահմանը:
«Այդ օրն էլ նա գնաց:Անսպասելիորեն սկսեց ուժեղ հրետակոծություն ու պարզվեց, որ «Գորշ գայլերի » խմբավորումը Թովուզ կայարանով հատել է սահմանը: Ամուսինս երկու սաների հետ միասին հետախուզության էր գնացել, հետո լսել էր ձայն ու տեսել, որ սաներից մեկը՝ Յուրա Ուդումյանը վիրավոր է: Նա երբեք իր վիրավոր ընկերոջը չէր կարող մենակ թողնել»,-Հայելի.am-ի թղթակցին պատմեց Մարիետա Լազրյանը:
Վիրավոր ընկերոջ հետ միասին Սեռժիկ Ասատրյանը և Յուրա Ուդումյանը գերի են ընկնում: Երկար բանակցություններից հետո միայն այս երկու հերոսների տանջահար դիակները վերադարձան հայրենի գյուղում իրենց վերջին հանգրվանը գտնելու:
Մարիետա Լազրյանը ցավով է հիշում կատարվածը, սակայն Նոր տարվա բարեմաղթանքներ ունի:
Հիշում է սահմանային թեժ լարվածության շրջանի նոր տարիները,նեղ ու բազմաթիվ խնդիրներով հագեցած օրերը ու համեմատում վերջին տարիների հետ:
«Պատերազմը չի ավարտել, կրակոցները պարբերաբար լսում ենք: Մաղթում եմ, որ այս որ տարին բերի խաղաղություն, երջանկություն, բարություն: Ոչ մի երեխա այլևս կրակոցի ձայն չլսի»,-բարեմաղթեց Մարիետա Լազրյանը:
Նա ցավով նշեց, որ առաջվա նման գյուղացիները գիշերը տնետուն չեն շրջում, որովհետև վախենում են դավադիր գնդակից:
Լուսինե Ղազարյան