Աղջիկը սառել է գեղեցկության սրահի սառցախցիկում ու մահացել/ֆոտո/

Jan 10, 2016 Comments Off on Աղջիկը սառել է գեղեցկության սրահի սառցախցիկում ու մահացել/ֆոտո/

Սարսափելի ու ցնցող  միջադեպ է տեղի ունեցել Լոս Անջելեսի Rejuvenice գեղեցկության սրահում, որը մասնագիտացված է կրեոթերապիայի վրա՝ ցրտի օգնությամբ բուժումներ։

Երեկոյան սրահի մենեջեր 24-ամյա Չելսի Ակեն վերջինը պետք է դուրս գար սրահից, սակայն այդպես էլ դուրս չի եկել։ Առավոտյան մեկ այլ աշխատակցուհի նրա մարմինը հայտնաբերել է կրիոսաունայում՝ սառցախցիկ, գրում է SUPER-ը։

«Սա իմ կյանքում տեսած ամենասարսափելի մահերից էր։ Երբ նրան հայտնաբերեցինք, նա սառցակույտի էր վերածված»,- պատմել է փորձագետ Դեյլ Կարիսոնը։

Աղջիկն ինչ որ կերպ փակվել է սառցախցիկում եւ սառել ու մահացել։ Ամենայն հավանականությամբ, Չելսին որոշել է թերապիա ընդունել, որի առավելագույն տեւողությունը 3 րոպե է, սակայն չի կարողացել անջատել խցիկն ու դուրս գալ, ինչի արդյունքում էլ մահացել է։

Պատրաստեց` Աստղիկ Ավագյանը

4ce1d6c394ca1d6d1d4a6c2234daf502__560x-545x314

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: