Ադրբեջանցին սպանել է կնոջը

Jan 06, 2016 Comments Off on Ադրբեջանցին սպանել է կնոջը

Ադրբեջանի Ֆիզուլինի շրջանի Բալաբահմալնի գյուղի բնակիչը սպանել է կնոջը երեք մանկահասակ երեխաների աչքի առաջ. հայտնում է haqqin.az-ը:

Ամուսինները վիճաբանել են, արդյունքում` տղամարդը դանակով կտրել է կնոջ պարանոցը:

Նախնական տեղեկություններով՝ վիճաբանության պատճառ է դարձել այն, որ կինը բողոքել է, թե տանը ցուրտ է, ջեռուցման համակարգ չկա, իսկ ամուսինը ոչինչ չի ձեռնարկում:

Տղամարդը ձերբակալվել է:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: