Մերկելի գրասենյակը փակել են

Jan 06, 2016 Comments Off on Մերկելի գրասենյակը փակել են

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը փակել են այնտեղ հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին:

Իրավապահները շրջապատել են շենքը:

Նոյեմբերին Հանովերում չեղարկվել էր ֆուտբոլային խաղը, որին պետք է ներկա լիներ կանցլերը: Հաղորդվում էր, որ մարզադաշտում կասկածելի առարկա էր հայտնաբերվել:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: