Բահրեյնից Իրան չվերթները և հակառակը դադարեցվել են

Jan 06, 2016 Comments Off on Բահրեյնից Իրան չվերթները և հակառակը դադարեցվել են

РИА Новости-ն` հղում անելով BNA գործակալությանը փոխանցում է,որ  Բահրեյնի քաղավիացիայի վարչակազմը հայտարարել է դեպի Իրան և հակառակ ուղղությամբ թռիչքների ամբողջական դադարեցման մասին:

«Քաղավիացիայի վարչակազմը` Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին Բահրեյնի թագավորության հայտարարությանը համաձայն, հանձնարարել է ազգային ավիափոխադրողին և մյուս բոլոր ընկերություններին դադարեցնել բոլոր թռիչքները դեպի Իրան և հակառակը»,- ասվում է հաղորդագրությունում:

Բահրեյնը, Սաուդյան Արաբիայի օրինակով, հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և երկրից իրանցի դիվանագետների արտաքսման մասին:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: