Թուրքիայի հարավարեւելքում սկսված բախումների արդյունքում քուրդ 14 զինյալ է սպանվել

Jan 05, 2016 Comments Off on Թուրքիայի հարավարեւելքում սկսված բախումների արդյունքում քուրդ 14 զինյալ է սպանվել

Թուրքիայի հարավարեւելյան հատվածում թուրքական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության 14 զինյալ։ Այս մասին տեղեկացնում է երկրի զինված ուժերի հրամանատարությունը։ Նույն հայտարարության համաձայն, դեկտեմբերի 14-ից սկսված լայնածավալ գործողությունների արդյունքում քուրդ մոտ 296 զինյալ է սպանվել։ Երեքշաբթի օրը պայթյուններ են գրանցվել Ջիզրե քաղաքում, որտեղից մի քանի հարյուր մարդ հեռացել է տներից։ Այլ հաղորդագրությունների համաձայն, երեքշաբթի օրը բացվել է Իրաքի հետ սահմանային Հաբուրի անցակետը, որը սկսված գործողությունների պատճառով 22 օր փակ էր։

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»–ի  կայքում

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: