Իսլամական հեղափոխության պահակազորն իր ուժով սարսափեցնում է թշնամիներին
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանն աջակցելու է հրթիռների արտադրության համար նախատեսված միջոցներն ավելացնելու որոշմանը՝ համաձայն երկրի զարգացման հնգամյա ծրագրի։ Այդ մասին Իսլամական հեղափոխության պահակազորի հրթիռային բազայի զննման ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։
Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահակազորն (SEPAH) իր ուժով սարսափեցնում է թշնամիներին. «Տարբեր ոլորտներում SEPAH-ի ձեռքբերումները ուրախացնում են Իրանին ու բարեկամական երկրներին։ SEPAH-ի ուժը տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն ապահովելու հիմնական գործոնն է»։