Շուկայական արժեքը նվազագույն գներով գնահատվել է փորձագետի կողմից

Dec 18, 2018 Comments Off on Շուկայական արժեքը նվազագույն գներով գնահատվել է փորձագետի կողմից

Մանվել Գրիգորյանի կողմից տարածքների նվիրաբերությունը կառավարությանն ավարտված է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

«Մենք օրենքով սահմանված կարգով դիմել ենք կառավարությանը եւ այն նվիրաբերել ենք կառավարությանը: Դրանից հետո պետական լիազոր մարմինները եւ կառավարությունը պետք է կայացնեն համապատասխան որոշում՝ նվիրաբերությունն ընդունելու համար: Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերությունն ավարտված է»,-ասաց նա:

Ավելի վաղ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Նրա փաստաբանի խոսքով, շուկայական արժեքը, նվազագույն գներով գնահատվել է փորձագետի կողմից, մոտ 10 միլիոն դոլարի չափով ընդհանուր արժեքն է:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: