Երևանը հրաժարվել է «Պոլոնեզ» համալիրների մատակարարումներից

Dec 14, 2018 Comments Off on Երևանը հրաժարվել է «Պոլոնեզ» համալիրների մատակարարումներից

« Երևանին առաջարկել ենք  գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը նաև մատակարարում է Բաքվին, սակայն Հայաստանը հրաժարվել է: Այո, ինձ համար ադրբեջանցիներն օտար չեն, բայց մենք ձեզ (հայերի) հետ միշտ միասին ենք եղել, և պետք չէ մեզ մեղադրել, որ Ադրբեջանին զենք ենք վաճառում: Եվ ինչի համար են քննադատում, հրթիռային համակարգի… Ուրեմն այսպես, որ դուք իմանաք. «Պոլոննեզ» հրթիռային համալիրը, երբ մենք այն ստացել ենք, գործադրեցինք մեր սպառազինությունում, մենք հրավիրել ենք փորձարկմանը… և հայերին, և ադրբեջանցիներին և ռուսներին», – ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով, փորձարկման ժամանակ ադրբեջանական կողմը համոզմվել է զենքի բարձր ճշգրտության մեջ և խնդրել այն վաճառել:

«Իսկ մենք պետք է վարկը մարեինք, չինացիները մեզ դրա համար են վարկ դրամադրել: Ես այդ ժամանակ ասում եմ. լավ, վաճառում եմ ձեզ համալիր, և հայերին եմ աում. ես պատրաստ եմ ձեզ նմանատիպ համալիրով ապահովել: Հայերը հրաժարվեցին` հղում անելով, որ իրենք ունեն ռուսական «Իսկանդեր»», – ասել է Լուկաշենկոն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: