Սուրիկ Խաչատրյանը դարձել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի՞

Dec 11, 2018 Comments Off on Սուրիկ Խաչատրյանը դարձել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի՞

hayeli.am-ի տեղեկություններով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ձեռք է բերել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության քաղաքացիություն: Դրա համար հիմք են հանդիսացել Սուրիկ Խաչատրյանի այդ երկրում կատարած ներդրումները, որը Մեծ Բրիտանիայի օրենսդրության համաձայն, քաղաքացի դառնալու համար կարևոր հանգամանք է:

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հրապարակում էր եղել, որ  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Միացյալ Թագավորությունում տակավին վերջերս ընկերություն է հիմնել: Մասնավորապես «Հետքը» գրել էր.

«Խաչատրյանը օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, հուշագիր է ստորագրել իր գործընկեր Էբի Քինգ Խավաջայի (Abbey King Khawaja) հետ «Sunik Investments Limited» ընկերություն հիմնադրելու մասին: ՍՊԸ-ն գրանցվել է նոյեմբերի 8-ին: Ընդամենը 100 ֆունտ կանոնադրական կապիտալով ընկերության սեփականատերերը 50-50 համամասնությամբ Խաչատրյանն ու Խավաջան են, ովքեր գրանցվել են նաեւ որպես տնօրեններ: Քարտուղարն էլ Ալան Պետեր Հովարդն է (Alan Peter Howard): Հետաքրքիր է, որ եթե ընկերության փաստաթղթերում Խաչատրյանի դիմաց նշված է Հայաստանի, իսկ Խավաջայի դեպքում՝ բրիտանական (ՄԹ) քաղաքացիության մասին, ապա բնակության երկիրը երկուսի պարագայում էլ նշված է Միացյալ Թագավորությունը»: Նշվել էր նաև, որ սա Ս. Խաչատրյանի առաջին ընկերությունը չէ Միացյալ Թագավորությունում: 2016-ի հոկտեմբերի 1-ին երկրորդ անգամ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո՝ նույն տարվա դեկտեմբերի 1-ին, նա դարձել է «Kerkhoff Legal» LLP-ի (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն) բաժնետեր:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: