Գոռում էր՝ փրկեք… նոր մանրամասներ Ստեփանավանի ողբերգական դեպքից/տեսաշար/

Dec 11, 2018 Comments Off on Գոռում էր՝ փրկեք… նոր մանրամասներ Ստեփանավանի ողբերգական դեպքից/տեսաշար/

Հայկական ժամանակը գրում է. Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով տան միակ փրկված 26-ամյա Դավիթ Հակոբյանի վիճակը գնահատվում է ծանր, նրան Երեւանից ժամանած ռեոնոմոբիլով տեղափոխում են Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանավանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Ռաֆիկ Յիրիցյանը. «Ժամը 6:40-ին է կանչ գրանցվել, տեղում այրվածքներով 3 մահացած է հայտնաբերվել, մյուս տուժածը քաղաքացիների ուժերով ու մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մարմնի 30-40 տոկոսն այրված է: Կատարվել են համապատասխան միջոցառումներ, կազմակերպվել է նրա Երեւան տեղափոխելը»:

Հարեւանների պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 5-ի սահմաններում. «Պապաս Դավիթի ձայնից է արթնացել, գոռում էր՝ փրկեք, միայն ծուխ ենք տեսել, զանգեցինք շտապօգնություն ու փրկարարներին, Դավիթը պատուհանից կախված էր, ջարդել էր ապակին, ու օգնություն էր կանչում»,- պատմեց հարեւանը:

Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով նշված տանը հայտնաբերվել են բնակիչներ՝ 59-ամյա Անուշ Բալասանյանի, 36-ամյա Վեհանուշ Հակոբյանի և 10-ամյա Գրիգոր Գրիգորյանի ծխախեղդ եղած դիերը։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ: Հրդեհի վարկածները տարբեր են՝ հոսանքի տատանումից մինչեւ փայտի վառարան:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: