Երեւանի նոր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ունեցվածքը

Dec 07, 2018 Comments Off on Երեւանի նոր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ունեցվածքը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարագրել  է առանձնատուն,  ինչպես նաեւ «MERCEDES–BENZ C230» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 687 500 ՀՀ դրամ:

Նշված եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 663 000 ՀՀ դրամ, 9500 ՀՀ դրամ եւ 15 000 ՀՀ դրամ:

Տիգրան Վիրաբյանը 2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել էր «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն։ Ըստ քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ նա դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։

Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում է նշանակվել այս տարվա հոկտեմբերի 29–ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: