Դա զգայուն հարց է. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում

Dec 06, 2018 Comments Off on Դա զգայուն հարց է. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում

Բացելով Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ տարի ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին և խոսքը փոխանցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ողջունելով ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներին և շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ, ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունը մեր կառավարության առաջնահերթություններից է: ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը երկրի տնտեսական աճն ու արտաքին առևտրային ներուժը խթանող կարևոր և դրական գործոններից է դառնում: Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2018թ. առաջին 10 ամիսների ընթացքում՝ համեմատած 2017թ. նույն ժամանակահատվածի հետ, կազմել է 15%: ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում մեծացել է ավելի քան 22%-ով: Այս տվյալները վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ձևավորված բարենպաստ կոնյուկտուրայի, այլ նաև ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին»:

Իր խոսքի վերջում Ն. Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի ներկայացմանը՝ նշելով, որ դա զգայուն հարց է, և որ Հայաստանը կցանկանար այն թողնել քննարկումների ընդհանուր օրակարգում՝ բոլորի համար փոխադարձ ընդունելի որոշումների կայացման համար:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: