Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 3 Mercedes, BMW-ն ու Toyota Corolla-ն

Nov 20, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 3 Mercedes, BMW-ն ու Toyota Corolla-ն

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կիևյան փողոցից դեպի Մոնթե Մելքոնյան տանող ճանապարհահատվածում բախվել են BMW մակնիշի 86 DD 777 համարանիշի, Mercedes մակնիշի 91 MG 900 համարանիշի, Mercedes մակնիշի 18 ՍՕ 881 համարանիշի, Mercedes մակնիշի V 037 TC 134 RUS համարանիշի և Tyota Corolla մակնիշի 90 PP 010 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանզատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանոթյոնը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: