ՀՀԿ-ն փորձում է «քերել» արմատական ընդդիմադիր ընտրազանգվածը

Nov 19, 2018 Comments Off on ՀՀԿ-ն փորձում է «քերել» արմատական ընդդիմադիր ընտրազանգվածը

«Իմ քայլից» հետո երկրորդ ուժը կարող է ԲՀԿ-ն լինել.մնան պատասխան տվեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝հարցին,թե բացի «Իմ քայլը» դաշինքից, որը Երևանի ավագանու ընտրություններին 80 տոկոս ձայն ստացավ, մյուս ո՞ր ուժերը խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն։

«ՀՀԿ-ն ևս շանսեր ունի, թեև հիմա խոսում են, որ, եթե իշխանությունները սև-սպիտակի ուղիով գնան, ՀՀԿ-ն քիչ շանսեր կունենա։ Պարզ հաշվարկ է՝ կա իքս տոկոս, որը ռադիկալ դեմ է Նիկոլ Փաշինյանին, և որոնք ուզում են գտնել այն քաղաքական ուժին, որը կարտահայտի իրենց տեսակետը, չի կոտրվի ճանապարհին։ Հիմա ՀՀԿ-ն փորձում է դա ցույց տալ, կարգախոսները լսում ենք, երբ ասում են, որ միակ ընդդիմադիր ուժը իրենք են։ Այսինքն՝ իրենք փորձում են «քերել» ոչ մեծ, բայց արմատական ընդդիմադիր ընտրազանգվածը»։

«Դեռ 2015-16թթ. Նիկոլ Փաշինյանն էր անընդհատ հայտարարում, որ միակ ընդդիմադիր ուժն են: Այն ժամանակվա ընդդիմադիրների կողմից դա քննադատվում էր։ Այսինքն՝ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր փորձում ձերբազատվել այն ժամանակվա ընդդիմադիր դաշտից՝ փորձելով կոնսոլիդացնել իրական ընդդիմադիր ընտրազանգվածներին իր շուրջ։ Հիմա նույնը ՀՀԿ-ն է անում, և, եթե դա իրեն հաջողվի, կարող է այդ ընտրազանգվածից գոնե անցնելու շեմի համար անհրաժեշտ մինիմումը կոնսոլիդացնել»,-ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: