GPS սկանդալի պատճառով՝դեսպանին կանչել են ԱԳՆ

Nov 17, 2018 Comments Off on GPS սկանդալի պատճառով՝դեսպանին կանչել են ԱԳՆ

STT գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովին կանչել են Ֆինլանդիայի ԱԳՆ՝ GPS սկանդալի համար:

Երկուշաբթի օրը Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան հնարավոր համարեց, որ Ռուսաստանը գուցե մասնակից է այդ խափանումներին։ Նմանատիպ հայտարարությամբ երեքշաբթի հանդես եկավ Նորվեգիայի ՊՆ-ն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր հերթին հրաժարվեց մեկնաբանություններից։ Ընդ որում, ռազմաքաղաքական դաշինքում այդ խափանումները վտանգավոր եւ անպատասխանատու են համարել։

Հետագայում հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Ֆինլանդիան քննարկում են GPS-ի աշխատանքում խափանումները։

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: