Ներողն ո՞վ է, Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. «Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյան

Nov 14, 2018 Comments Off on Ներողն ո՞վ է, Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. «Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյան

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալները ստեղծված իրավիճակում չեն առարկում համաներմանը, թեև համարում են, որ իրացրել են ապստամբելու իրենց իրավունքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, Երևանի ընդհանուր իրավասության  դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում ամբաստանյալների անունից հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։

Գործով անցնող 10 մեղադրյալները հայտարարեցին, որ թեև ընդունում են համաներումը, սակայն առարկում են մեղադրանքի դեմ: Նրանք նշեցին, որ իրենք ապստամբություն են արել, հետևաբար պետք է արդարացվեն:

«Ես արել եմ իմ ժողովրդի կամքը, ապստամբել եմ, և էլի եմ ապստամբելու, եթե որևէ մեկը կփորձի նեղացնել իմ ժողովրդին: Ես որևէ բան չեմ արել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, բայց այնուամենայնիվ, համաներման դեմ չեմ առարկի»,- հայտարարեց Արմեն Բիլյանը:

Ամբաստանյալ Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև այսօր այդպես էլ  չի բացահայտվել այն անձը, ով ՊՊԾ գնդում վիրավորում է հասցրել իրեն և մյուս անձանց:

«Ես մնում եմ ապստամբ, բայց տվյալ պահին այլընտրանք չկա, և տեղի ունեցող խեղկատակության պայմաններում այլ  ելք չեմ տեսնում»,- հայտարարեց նա։

Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը նշեց, որ իրենք ազգային –ազատագրական պայքարի շրջանակներում են գործել, և որ համաներումն իրենց համար միջանկյալ լուծում է, որին դեմ չեն:

Մյուս բոլոր ամբաստանյալները նույն դիրքորոշումը հայտնեցին։

Սմբատ Բարսեղյանն էլ բավականին վրդովված խոսեց, հայտարարելով, որ սխալ բան չի արել, որ որևէ մեկը ների կամ չների իրեն .

«Ներողն ո՞վ ա է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը, Փաշինյանը պաշտոնների ա նշանակում եսիմ ում, ովքեր ոչ մաքուր անցյալ ունեն: Թող մի հատ էդ վերանայի»,- ասաց Բարսեղյանը, ապա անդրադառնալով դատարանի այն հարցադրմանը՝ ի վերջո կո՞ղմ է համաներմանը, թե՞ դեմ, վերջինս կտրուկ պատասխանեց. «Թքած ունեմ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: