ՀՀԿ-ում չե՞ն վախենում

Nov 14, 2018 Comments Off on ՀՀԿ-ում չե՞ն վախենում

«Սերժ Սարգսյանը ներգրավված է քարոզարշավի աշխատանքներին»,- լրագրողներին հայտնեց ՀՀԿ նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացրած Կարինե Աճեմյանը: Հիշեցնենք՝ կուսակցության ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը: Նրան հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մենուա Հարությունյանը, Կարինե Աճեմյանը:

«Մեր քաղաքական գործիչները հայտնի են, թրծված: Շատ քաղաքացիներ մեր համակիրներն են, սպասում են, որ մենք մեր ծրագրերով հանդես գանք, տրամադրված են, որ ընտրեն մեզ: Մեր ցուցակում կան նոր մարդիկ, որոնք թարմություն կբերեն, բայց կան երկար ճանապարհ անցած մարդիկ ևս»,- նշեց նա:

Հարցին՝ հաշվի առնելով սոցիալական ցանցերում հայտնվող տեսակետները, չե՞ն վախենում արդյոք ՀՀԿ անդամների անվտանգության համար, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Մեր երկիրն անվտանգ է, չեմ կարծում, որ այնպիսի պայմաններում ենք ապրում, որ մեզ պետք է վտանգ սպառնա: Հուսով եմ, որ մենք կունենանք նորմալ քարոզարշավ, իրար վրա ցեխ չենք շպրտի, դեբատների միջոցով մարդկանց հետ կզրուցենք, կներկայացնենք մեր ծրագրերը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: