Արցախի նախագահը հետևել է ՊԲ մի շարք զորամասերի մարտավարական զորավարժությունների ընթացքին

Nov 10, 2018 Չի մեկնաբանվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարեւորագույն խնդիրներից, եւ հետեւողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ եւ քննարկել գյուղում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Արցախի նախագահը հետևել է ՊԲ մի շարք զորամասերի մարտավարական զորավարժությունների ընթացքին”

Մեկնաբանել