Գտել են 12-ամյա անհետ կորած երեխայի դին

Nov 09, 2018 Comments Off on Գտել են 12-ամյա անհետ կորած երեխայի դին

Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի առավոտյան տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացված հաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում տնից դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է:  Երեխան ունի աուտիզմ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: