Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կոչ են անում հավաքվել ԱԺ այգում

Oct 23, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կոչ են անում հավաքվել ԱԺ այգում

Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը Ֆեյսբուքում գրել է. «Վաղը՝ հոկտեմբերի 24-ին՝ առավոտյան ԱԺ-ն պետք է չընտրի նոր վարչապետ։ Չեմ զարմանա, որ ամեն ինչ սկզբունքորեն ժողովրդի կամքին հակառակն անող ԱԺ-ն ցրվելուց առաջ հերթական սաբոտաժի փորձն անի։ Ապահովության համար արժի վաղվա նիստին հետևել ԱԺ այգուց` ժամը 09:30-ին»:

Ազգային ժողովում վաղը տեղի է ունենալու վարչապետի ընտրություն:

Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն է: Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատգամավորներին կոչ է արել չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: