Սյունեցիները բողոքում են Հունան Պողոսյանի դեմ.փակել են ճանապարհը/տեսանյութ/

Oct 16, 2018 Comments Off on Սյունեցիները բողոքում են Հունան Պողոսյանի դեմ.փակել են ճանապարհը/տեսանյութ/

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը հարուցել է մարզի բնակիչների վրդովմունքը։ Այսօր սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը՝ Քարահունջ գյուղի հատվածում:

Միջպետական ճանապարհի փակումն իր հերթին՝ խիստ դժգոհություն է առաջացրել վարորդների մոտ։ «Մարզպետից դժգոհ են, թող գնան մարզպետարանի մոտ դժգոհեն»,- ասաց վարորդներից մեկը։

Ակցիայի կազմակերպիչներից Հարութը խոստացավ 1 ժամից բացել ճանապարհը՝ հավելելով, որ հղիները, երեխաներն ու հիվանդները կարող են անցնել։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: