Ջիբրալթարի խաղը «սև թուղթ» էր.Վանեցյան

Oct 16, 2018 Comments Off on Ջիբրալթարի խաղը «սև թուղթ» էր.Վանեցյան

«Այո, դա խայտառակ պարտություն էր։  Չեմ ցանկանում նախկին ղեկավարներին քննադատել, սակայն ստիպված եմ բարձրաձայնել:« Այո, 20 տարվա փչացրածը 20 օրում չի լինում։ Մեր ազգային հավաքականն այսօր ամենալավ վիճակում չի գտնվում»։   Ջիբրալթարի հետ խաղը, կարծես, «սև թուղթ» լիներ»

ՀՖՖ նախագահը դիմեց մեր հասարակության ու ֆուտբոլասերներին զինվել համբերությամբ։ Ըստ նրա ՝ ֆուտբոլից հասկացողները քաջ գիտակցում են, որ օդից ոչինչ չի կարող փոխվել։ «Օդից մենք չեն կարող ունենալ մեսիններ, ռոնալդուներ»,-   կառավարությունում նման հայտարարություն արեց ԱԱԾ տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ազգերի լիգայում Հայաստան-Ջիբրալթար խաղին, որտեղ Հայաստանը 0։1 հաշվով պարտություն կրեց։

Նա նկատեց, որ ՀՀ-ում ընդամենը 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կա, իսկ մեծամասնության որակական հատկանիշների վերաբերյալ ինքն ու ֆուտբոլային մասնագետներն ունենք մեծ կասկածներ։

Ինչ վերաբերում է ՀՀ ազգային հավաքականի մարզչի՝ Արմեն Գյուլբուդաղյանցի փոփոխությանը, Արթուր Վանեցյանն ասաց․ «Իմ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո շատ անսպասելի հրաժարական տվեց գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ինչը շատ բացասական է։ Կիսատ թողել փուլն ու հրաժարական տալն առնվազն շատ բացասական է»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: