Իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար են վերցնում.Վանեցյան

Oct 16, 2018 Comments Off on Իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար են վերցնում.Վանեցյան

Կառավարության նիստից հետո  Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեեւ հայտարարել էր, որ լրատվամիջոցների հետ շատ չի շփվելու, բայց դրանից հետո որոշ լրատվամիջոցներ սկսել են ապատեղեկատվություն տարածել: «Անբարեխիղճ լրատվամիջոցներ կան, որ Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ էին վերցնում, վարկեր են փակել արդեն: Անկեղծ եմ ասում: Իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար են վերցնում: Ես դատի չեմ տալիս, որ չասեն՝ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ կան»:

Ովքեր են պատվեր տվողները եւ կատարողները հարցին  Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես անուններ չեմ տալու»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: