Դանակահարություն Երևանում. վիրավորը Զարգացման հայկական գործակալության առաջատար մասնագետն է

Oct 09, 2018 Comments Off on Դանակահարություն Երևանում. վիրավորը Զարգացման հայկական գործակալության առաջատար մասնագետն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Ժամը 17։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Խաչատրյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում նրան դանակով հարվածել է Զոհրաբի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հայկ Նիկոյանը, ում քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել են և բերման ենթարկել ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Խաչատրյանն աշխատում է Զարգացման հայկական գործակալությունում՝ որպես առաջատար մասնագետ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հ. Նիկոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: