Փաշինյանը տարբերակ չունի

Oct 12, 2018 Comments Off on Փաշինյանը տարբերակ չունի

Հայաստանի նոր կառավարությունն ու նրա ղեկավարը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ շատ մեծ ցանկության դեպքում էլ նոր պետական պարտք չվերցնելու տարբերակ չունեն: Երկու օր առաջա հրավիրված մամուլի ասուլիսոմ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ բյուջեի դեֆիցիտի ֆինանսովորման այլ տարբերակ, բացի արտաքին պարտքից,  չկա:Հետևաբար գալիք 2019 թվականին Փաշինյանի կառավարությունը ստիպված կլինի գնալ նախորդների ճանապարհով և ավելացնել արտաքին պարտքը շուրջ 200 մլն դոլարով: «Քանի դեռ որևէ երկիր ունի դեֆիցիտով բյուջե, չի կարող անվանական արտահայտությամբ պարտքը նվազել: Երկրի ամբողջ ջանքը պիտի ուղղված լինի նրան, որ այդ պարտքը չլինի նշանակալի այնքան, որ սկսի, օրինակ, դուրս մղել այլ ծախսեր, որ չսկսի նպաստելու փոխարեն խոչընդոտել այլ ծախսերի, այլ ծրագրերի ֆինանսավորմանը», – նշել էր Ատոմ Ջանջուղազյանը և հավելել, որ պետական պարտքը պակասելու միտում չունի, քանի դեռ ունենք պակասուրդով բյուջե:

2019 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը 151,6 մլրդ դրամ է կազմում:

Հայաստանի կառավարության պետական պարտքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 6 մլրդ 740.9 մլն դոլար: Գումարի մեծ մասը՝ 6 մլրդ 164.9 մլն դոլարը, ՀՀ կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 835.2 մլն դոլարը արտաքին պարտքը, իսկ մնացածը ԿԲ պարտքն է: 2019-ին պետական պարտքը բացարձակ թվով դառնալու է 7 միլիարդ 360 միլիոն դոլար: Ընդ որում Հայաստանի արտաքին պարտքի 80 տոկոսից ավելին արտարժույթով՝  պարտքերն են, հիմնականում դոլարով: Արտաքին պարտք ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է 50,4 տոկոս:

Միակ հուսադրող պահը այն է, որ անվանական ՀՆԱ-ի աճի պարագայում 1 շնչին բաժին ընկնող արտաքին պարտքի բեռը 2019-ին նախորդ տրավա համեմատ փոքր ինչ կնվազի:

Բյուջեի դեֆիցիտի մեջ 98,5 մլրդ դրամը կլրացվի  արտաքին աղբյուրներից, իսկ 53 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից: Արտաքին աղբյուրներից ակնկալվող շուրջ 98,5 մլրդ դրամը մոտավորապես համարժեք է 200 մլն դոլարի, հետևաբար գալիք տարի արտաքին պարտքը հենց այդքանով էլ կավելանա: Սրան զուգահեռ Հայաստանն այժմ թևակոխել է պետական պարտքի սպասարկման առումով շատ բարդ ու պատասխանատու փուլ: Ընդհանուր առմամբ պետական բյուջեի շուրջ  10 տոկոսը օգտագործվելու է պետական պարտքի սպասարկման համար: Այսինքն 1,614 տրլն դրամ կազմող բյուջեից ավելի 160 մլրդ դրամը կազմելու է նախկինում վերցված պարտքերի վերադարձը: Փաստացի եթե համեմատենք գումարը, որ պետությունը պատրաստվում է պարտքով վերցնել,  այն գումարի հետ, որը վերադարձնելու ենք նախկին պարտքը փակելու համար, ապա  կունենաք շատ տխուր պատկեր: Դեֆիցիտի  սպասարկման համար 151,6 մլրդ դրամ պարտք ենք վերցնում, իսկ եղած պարտքը փակելու համար ստիպված ենք վճարել 160,1 մլրդ դրամ: Ստացվում է, որ Հայաստանն այժմ հին պարտքերը փակելու համար նոր պարտքեր է վերցնում: Ընդ որում այդ հին պարտքն այնքան մեծ է, որ 2019-ի համար պլանավորված  151,6 մլրդ դրամի դեֆիցիտն ամբողջությամբ չի բավարարում նախկին պարտքի սպասարկումը՝ դրա վրա պետք է մոտ 9 մլրդ դրամ էլ ավելացնել և նոր միայն կունենանք այն գումարը որը բավարար է պարտքի սպասարկման համար:

Նշենք, որ վերջին 10 տարում պետական պարտքը քառակի աճել է: 2008 թվականին պարտքը 1.5 մլրդ դոլարի էր  հասնմում և կազմում էր  ՀՆԱ–ի 12%–ը։ Սա ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի իշխանության ամենամեծ խայտառակությունն է:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: