Փողոցային իշխանությունը Հայաստանն ու հայ ժողովրդին տանում է կործանման. Անդրանիկ Միհրանյան

Oct 07, 2018 4 Comments

Վերջերս Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որը նախապես ընդգրկված չէր հանձնաժողովի օրակարգում: Խոսքը ԱԺ կանոնակարգ օրենքի 50 և 51-րդ հոդվածների մասին է: ԱԺ երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն առաջարկել էին այդ հոդվածներում կատարել փոփոխություն, ըստ որի՝ ԱԺ նիստերը կհամարվեն ընդհատված, եթե դրանք չեն կայանում պատգամավորների կամքից անկախ ի հայտ եկած խոչընդոտների պատճառով: Նիստերը կշարունակվեն խոչընդոտները վերանայելուց հետո: Այս պահին խորհրդարանի լուծարման միակ օրինական ճանապարհը վարչապետի հրաժարականն է, որից հետո խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանում ընտրել նոր վարչապետ, և այդ դեպքում խորհրդարանը օրենքի ուժով համարվում է լուծարված:

Ինչպես հայտնի է՝ այդ օրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ժողովրդին կոչ արեց շրջափակել Ազգային ժողովը: Հետագա զարգացումները հայտնի են: Այս ամենի շուրջ խնդրեցինք իր կարծիքը ներկայացնել ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանին:

-Կխնդրեինք Ձեր կարծիքը վերջին զարգացումների շուրջ:

-Այս մի քանի ամիսների ընթացքում ուզում էի հպարտություն զգալ, որ իմ ժողովուրդը սթափվում է և հասկանում է, որ եթե հիմա դեմ չկանգնեն բռնություններին, այս ամբոխի ճնշումներին, կիսախելագար մարդկանց դեմ, ուրեմն տանելու են հայ ժողովրդին ու հայկական պետականությունը կործանման: Եվ դրա համար ես շատ ուրախ էի ու ողջունում էի, որ երեք կուսակցությունները միացան ու ասացին՝ հերի՛ք է, փողոցը չի կարող թելադրել: Փողոցի թելադրանքը եղել է մթին դարերում և ամենահետամնաց ժողովուրդների պատմության ժամանակներում: Այսօր շատ կարևոր է, որ լուրջ մարդիկ ընդունեն որոշումներ: Երբ տեղի տվեցին և ի հակառակ սահմանադրությանն՝ ընտրեցին փողոցի ներկայացուցչին՝ Փաշինյանին վարչապետ, այսօր նա փորձում է այդ փողոցի միջոցով հակաօրինական քայլերով հեղաշրջում առաջացնել և նորից թելադրել իր ցանկությունը՝ ի հակառակ այս ժողովրդի ու պետության պահանջների ու շահերի: Այնպես որ ինձ թվում է, որ ճակատագրական պահը հասել է: Իհարկե դեռ կան շատ մարդիկ, որոնք կորցրել են իրենց աշխատանքը, չունեն ապրելու միջոցներ և հրաշքի են սպասում ու այդ հրաշքի սպասողականությունը նրանք կապում են Փաշինյանի հետ, բայց պետք է հասկանալ, որ նա ոչ թե նրանց տանելու է աշխատանք ստանալուն ու բարգավաճման, այլ երկիրն ու պետականությունը կործանման: Պետք է խելացի մարդիկ հասկանան, թե ուր է իրենց տանում այս փողոցային իշխանությունը: Հարկավոր է սրա դիմաց խոչընդոտներ դնել և ցույց տալ, որ բեկումը սկսվեց, այսինքն՝ կարելի է դիմադրել: Պետք է ցույց տալ, որ ժողովուրդը կամք ունի, ժողովուրդը միտք ունի և ամենակարևորը՝ ժողովուրդի մեջ մի խավ կա, որը կարող է ու պատրաստ է պայքարել իր ժողովրդի ու պետականության համար:

Կոնսոլդիացիան ո՞վ պետք է անի: Այս երեք ուժերը միասի՞ն:

-Ե՛վ ՀՀԿ-ն, ե՛ Ծառուկյան դաշինքը, և՛ ՀՅԴ-ն ունեն պրոբլեմներ: Հատկապես հանրապետականների հետ կապված՝ ժողովուրդն ունի ծանր հիշողություններ, բայց դա այսօրվա իրականության մեջ չունի նշանակություն: Շատ կարևոր է, որ դաշնակներն ու Ծառուկյանի կուսակցությունը հասկացել են ինչպիսի օրհասական պահ է ապրում պետությունը: Այդ ամենով հանդերձ՝ նրանք վայր դրեցին իրենց տարաձայնությունները և միասին այնպիսի որոշում կայացրեցին, որը կանգնելու փողոցային տարերքին դեմ և իհարկե, այս անպատասխանատու, իռացիոնալ մասաների խելագարությանը դեմ: Ինչքան շուտ ազատվի ժողովուրդն ու պետությունը սրանցից, ինչքան շուտ քաղաքական իրադարձություններն անցնեն սահմանադրական դաշտ, այնքան շուտ կհաղթահարեն այս ամենը և լուծումներ կգտնեն ներքին ու արտաքին ճանապարհներում:

-Ի՞նչ դիմակայություն պետք է ցույց տալ այս ամենին: Շատերի կարծիքով դիմակայությունը կբերի բախումների և զոհերի:

– Ոչ մեկը դեռ չի գտել հակաթույն այս տեսակ իրադարձություններին: Փողոցի դեմ պետք է փողոց դուրս բերես, մարդկանց դեմ մարդիկ, դեմագոգների դեմ ռեալ մտածողներ, որոնք կկարողանան որոշ մարդկանց մտածողությունը փոխել և, իհարկե, ուժի դեմ պետք է ուժ լինի: Այնպես որ, եթե հայ մտավորականությունը պետք է իրեն ոչխարի պես պահի՝ փակվելով տներում, մտածելով որ այսպես իրենց երկիրն են փրկում, ապա չեն փրկի: Եթե նրանք դուրս գային, ապա նույն քաղաքապետի ընտրություններում այս ծաղրածուն չէր հաղթի, հետևաբար ոչ մեկը չէր կարող ասել, որ այս իշխանությունը ժողովրդի մոտ ունի 100 տոկոսանոց վստահություն: Փառք ու պատիվ այն կուսակցություններին, որոնք կկարողանան խելացի ու մտածող ժողովդրին համախմբել: Ես ոչինչ չունեմ ասելու Փաշինյանի հետևից գնացող մարդկանց: Այդ մարդիկ ծայրահեղությանը հասած մարդիկ են, որոնք աշխատանք, ապրուստի միջոց չունեն: Եվ այն խելացի մարդիկ, որոնք դուրս չեն գալիս, ապա կդառնան զոհը այս մարդկանց, առանց ներկայացնելու՝ իրենից ինչ է ներկայացնում ժողովուրդը, արտաքին ու ներքին քաղաքականությունը: Այս իրադարձության մեջ պետք է մարդիկ համախմբվեն և ցույց տան, որ կան մարդիկ, որոնք դժգոհ են այսօրվա իրականությունից և իրենք պատրաստ են դուրս գալ այսօրվա իշխանությունների ու այն խախտումների դեմ, որը հայ ժողովրդին ու պետականությանը տանում է դժոխք: Ժողովուրդը պետք է ազատվի այս կեղծիքից, որն այսօր տարածվել է ամբողջ Հայաստանի վրա:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

4 Անդրադարձ “Փողոցային իշխանությունը Հայաստանն ու հայ ժողովրդին տանում է կործանման. Անդրանիկ Միհրանյան” հրապարակմանը

  1. Լալա says:

    Դե գնա պուտլեռի ծոցը այ խույվորած.

  2. ԱնունAGOB says:

    chat jiicht yk br. antraniq betk a chat chut azadvil ayt polor hulihnern yv varjbedin vj te hayastan stom komori q verajvi asvaj oknaqan lini hay azkin

  3. Sargis says:

    Քո այս կեղտոտ հոդվածով ինչ ես ուզում ասես այ….

  4. Սասուն says:

    «…Այդ մարդիկ ծայրահեղությանը հասած մարդիկ են, որոնք աշխատանք, ապրուստի միջոց չունեն…»:

    Դու իհարկե, չգիտես, որ այդ մարդկանց չունեցած ապրուստը դարջել է քո գոված կուսակցության անդամների վիլլաներ:

    «…Այնպես որ, եթե հայ մտավորականությունը պետք է իրեն ոչխարի պես պահի…»

    Գուցե ճիշտ կլիներ քեզ նման գնալ և ուրիշի կերակրատաշտի դեմ խոզ ձևանալ…

    «… Փառք ու պատիվ այն կուսակցություններին, որոնք կկարողանան խելացի ու մտածող ժողովդրին համախմբել…»

    …և կլպել մինչև վերջին թելը: Անդրանիկ Միհրանյան, մենք այդ խելացի ու մտածող ժողովուրդը չենք, խելացի ու մտածող ժողովուրդը դուք եք` ռուսներդ, իսկ մենք ԱՐԴԵՆ… чернь ենք: Գնա կերդ ուտելու: