Չի բացառվում, որ Դոնալդ Թրամփը կհանդիպի Հասան Ռոհանիի հետ

Sep 24, 2018 Comments Off on Չի բացառվում, որ Դոնալդ Թրամփը կհանդիպի Հասան Ռոհանիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, եթե բանակցությունները «կառուցողական լինեն»: Коммерсантъ -ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Նախագահը բավականին պարզ է արտահայտվել: Եթե Իրանի հետ բանակցությունները կառուցողական լինեն՝ նախագահն ուրախ կլինի անցկացնել դրանք», – ասել է Պոմպեոն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: