Կրակոցով վնասել է բանկի ապակին

Sep 22, 2018 Comments Off on Կրակոցով վնասել է բանկի ապակին

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Ապարանի բաժին էր դիմել Ապարանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նա հայտնել է, որ նախորդ օրվա ժամը 20։00-ից մինչ առավոտյան ժամը 08։55-ն ընկած ժամանակահատվածում կրակել են բանկի մասնաճյուղի ճակատային մասի ապակուն։

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին է ներկայացել 43-ամյա Հայկ Ս․-ն։ Նա բացատրություն է տվել, որ գիշերը՝ ժամը 01։30-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի տարածքում թափառող շներ է նկատել և իր «Սայգա-12Կ» որսորդական հրացանով կրակել է նրանց ուղղությամբ։

Արդյունքում անզգուշությամբ վնասել է բանկի ապակին։ Հայկ Ս․-ն բաց է թողնվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Պատճառված վնասի չափը ճշտվում է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: