ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին

Sep 21, 2018 Comments Off on ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին զգուշացվել է թիկնազորով չշրջել, քանի որ «ախրաննիկներին» «ասֆալտին փռելու ռեյդեր» են հայտարարված, ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին։

Առաջիկայում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ կդնի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումների նախագծերը, որոնցով կառաջարկվի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Գործող օրենքով պետականորեն ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի անվտանգությունը:

Մյուս փոփոխությամբ էլ առաջարկվում է արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: