Սևանա լիճը՝գումարներ գեներացնելու անսպառ պաշար

Sep 19, 2018 Comments Off on Սևանա լիճը՝գումարներ գեներացնելու անսպառ պաշար

«Վարչապետի հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը պարզել է, որ Սևանա ջրից բացթողնվող ջրային պաշարների օգտագործման մեջ բազմաթիվ չարաշահումներ կան։ Մենք ջրառի հատվածում ունենք ապօրինի ջրային խողովակներ, որոնք սպասարկում են տարբեր հողատերեր, սպասարկում են տարբեր համայնքներ և մենք ունենք բազմաթիվ չգրանցված հողատարածքներ, պայմանագրեր չունեցող հողատարածքներ»,-   լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ մանր, միջին և բարձր օղակների շատ պաշտոնյաներ այս ամենի վրա աչք են փակում և Սևանա լճի ջրային պաշարները դիտարկում են որպես գումարներ գեներացնելու անսպառ պաշար։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: