Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել

Sep 19, 2018 Comments Off on Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը:

Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այդ ընկերությունը 1.3 կմ հատվածում բազալտե եզրաքարեր է տեղադրել, այդ եզրաքարերը չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին: «Անմիջապես դադարեցնել եմ տվել շինարարական աշխատանքները: Մինչդեռ նախորդ խմբի անդամների կողմից երկու բազալտե եզրաքար դնելու դեպքում պետք է դա դադարեցվեր: Ոչ թե 1.3 կմ շարվեր եւ մենք դադարեցնեինք»,- ասել է նա: Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: