Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Sep 14, 2018 Comments Off on Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։

Առաջադրված է եղել 4 թեկնածու. Հայկ Դեմոյանն ստացել է 2 կողմ ձայն, իսկ Հարություն Մարությանը՝ 11: Մյուս երկու թեկնածուները (Արմեն Ասրյան և Ստեփան Ստեփանյանց) ձայն չեն ստացել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: