Ինչ հրաման էր տվել Վովա Գասպարյանը

Sep 14, 2018 Comments Off on Ինչ հրաման էր տվել Վովա Գասպարյանը

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ տեղյակ չէ, թե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2008 թվականին, լինելով Ռազմական ոստիկանության պետ, Մարտի մեկի դեպքերի ժամանակ ինչ հրամաններ է տվել իր ենթականերին։

Վլադիմիր Գասպարյանի շրջապատից հայտնի Դոգ մականունով նախկին ոստիկանը տեսանյութ է հրապարակել, ըստ որի` Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք հայտնվեն Մարիոթ հյուրանոցի տարածքում։ Վալերի Օսիպյանն ասաց, որ չի տեսել այդ տեսանյութը։

«Եթե այդ տեսանյութը կա, կարծում եմ, Հատուկ քննչական ծառայությունը պետք է դրանով զբաղվի» ,- ասաց Օսիպյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: