Ինչ որոշում է կայացրել դատարանը Խաչատուրյան քույրերի գործով

Aug 20, 2018 Comments Off on Ինչ որոշում է կայացրել դատարանը Խաչատուրյան քույրերի գործով

Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար մեղադրվող երեք դուստրերը՝ Մարիան, Քրիստինան ու Անգելինան, ընդունել են իրենց մեղքը։ Այդ մասին տեղեկացրել են աղջիկների փաստաբանները, փոխանցում է РИА Новости գործակալությունը։

«Մարիան ցուցմունք է տվել, որոնք կարելի է համարել խոստովանական: Նրա ձեռքում դանակ է եղել: Նա պնդում է, որ 5 հարվածից ավելի չի հասցրել: Քույրերից մյուսը ևս հարվածներ է հասցրել: Փորձաքննությունը դեռևս չի անցկացվել, այդ իսկ պատճառով վաղ է ասել, թե քանի հարված է հասցվել և որն է եղել մահացու»,- ասել է 17-ամյա Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինը:

Խաչատուրյանի ավագ դստեր՝ Քրիստինայի փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ իր պաշտպանյալը նույնպես ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։

«Քրիստինան հայտնել է միայն, որ փոքրիկ բալոնից գազ է բաց թողել հոր դեմքին», – ասել է 19-ամյա Քրիստինայի պաշտպան Ալեքսեյ Լիպցերը։

Օգոստոսի 20 -ին  Խաչատուրյան քույրերը բերվել են դատարան՝ նրանց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննման նպատակով։  Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերի կալանքը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: