Արտակարգ դրություն չհայտարարելն կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն. Քոչարյան

Aug 17, 2018 Comments Off on Արտակարգ դրություն չհայտարարելն կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն. Քոչարյան

«Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. ոստիկանության կապիտան էր զոհվել՝ Համլետը, և մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, արդեն ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին այդ մոլոտովի կոկտեյլներով և տարբեր պարագաներով: Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր Ձեր եւ ուրիշների կողմից կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն: Ի վերջո՝ նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն է եղել Սահմանադրությամբ, այն ժամանակ այդպես էր: Ո՞նց կարող էր նախագահն այդ ամենը տեսնելով՝ ասեր՝ դե լավ, գործ չունեմ, շառից հեռու, սպասենք, թե ինչով կավարտվի»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին հարցին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: