ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը

Aug 15, 2018 Comments Off on ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը

Հավաքական անվտանգության պայմանագրի քարտուղարությունում Ղազախստանի նախագահությամբ կայացել է կազմակերպության մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են անդամ երկրների մշտական և լիազոր ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, մշտական խորհուրդը քննարկել է Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նստաշրջանի համատեղ նիստի օրակարգի նախագիծը, որը կկայանա Աստանայում այս տարվա նոյեմբերին: Որոշում է կայացվել շարունակել փաստաթղթերի քննարկումը ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի հերթական նիստին:

Քննարկվել է նաև 1992 թվականի մայիսի 15-ին Հավաքական անվտանգության պայմանագրի փոփոխությունների մասին արձանագրության նախագիծը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունված կանոնադրության նախագիծը, որն առաջարկել էր հայկական կողմը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունների ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

Դրանց համաձայն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը գտնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի իրավասության ներքո: Վերոնշվածի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունն արձանագրության նախագիծ է մշակել, որը կազմակերպության հիմնական փաստաթղթերի մի շարք հոդվածների փոփոխություն է նախատեսում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական քարտուղարությունը որոշում է կայացրել փաստաթղթերը մեկ փաթեթով ներկայացնել միջպետական համաձայնեցմանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: